ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Զինադադարը անհնար է, եթե Ասադը չհեռանա»

«Զինադադարը անհնար է, եթե Ասադը չհեռանա»
13.03.2016 | 13:48

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Մուհամեդ Ալուշը հայտարարել է, որ երկրում անցումային գործընթացը կարող է սկսվել միայն Բաշար Ասադի հեռանալուց հետո՝ տեղեկացնում է Reuters-ը: «Քաղաքական կարգավորման գործընթացը կսկսվի միայն Ասադի հեռանալուց կամ սպանվելուց հետո. խաղաղություն հաստատելն անհնար է ներկա ռեժիմի կառավարման դեպքում»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ